Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դայոտ Ուպամեկանոն պաշտպանել է ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապպեին։
«Արդյո՞ք ես անհանգստանում եմ Մբապպեի համար։ Ոչ։ Չպետք է մոռանալ, թե ինչ է նա արել Ֆրանսիայի հավաքականի համար։ Մենք բավականաչափ երախտապարտ չենք նրան։ Հուսով եմ շուտով նորից կտեսնեմ նրան։ Չպետք է մոռանալ, որ նա մեր ավագն է։
Ես մրցաշրջանի սկզբում ասել եմ, որ մենք շատ հանդիպումներ ենք անցկացրել, որ մենք բոլորս մարդ ենք։ Մեզ՝ ֆուտբոլիստներիս համար հոգեկան ասպեկտը շատ կարևոր է։ Նա մեր ավագն է, և ես հույս ունեմ, որ շուտով կտեսնեմ նրան»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
Հիշեցնենք, որ Մբապպեն երկրորդ միջազգային դադարն անընդմեջ չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։