«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում են այն ֆուտբոլիստները, ովքեր հրաժարվում են խաղալ Պորտուգալիայի հավաքականում։
«Ինձ զայրացնում են որոշ ֆուտբոլիստներ, ովքեր չեն ցանկանում խաղալ Պորտուգալիայի հավաքականում։ Վայելեք ազգային թիմում խաղալը, ժամանակն անցնում է։ Չկա ավելի լավ բան, քան ներկայացնել քո երկիրն ու մշակույթը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 216 հանդիպում և դարձել 133 գոլի հեղինակ։