«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կպայքարեն վրացի ֆուտբոլիստի համար

Թբիլիսիի «Դինամոյի» 16-ամյա վրացի ձախ պաշտպան Սաբա Խարեբաշվիլին դարձել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկը, հայտնում է Diario AS-ը։

Սաբան միացել է«Դինամոյի» հիմնական թիմին 15 տարեկանում, տպավորվել է իր վստահ խաղով և լավ ֆիզիկական պատրաստվածությամբ և սահմանեց մի քանի տարիքային ռեկորդներ։

Այս մրցաշրջանում Սաբա Խարեբաշվիլին ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։