«Բարսելոնան» և «Ռեալը» լեգենդների հանդիպում կանցկացնեն Ճապոնիայում։
Կատալոնական ակումբը հայտարարել է, որ խաղը կանցկացվի դեկտեմբերի 15-ին Տոկիոյում։
«Բարսելոնայի» կազմում հանդես կգան թիմի նախկին խաղացողներ Չավին, Անդրես Ինյեստան և Ռաֆայել Մարկեսը։
Նրանցից բացի հանդիպմանը կմասնակցեն Ռիվալդոն, Բոյան Կրկիչը, Խավիեր Սավիոլան, Լյուդովիկ Ժյուլին, Ադրիանոն, Գայզկա Մենդիետան և այլք։
Նոյեմբերի 28-ին Դոհայում կխաղան նաև «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդները։