«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական մրցանակն է ստացել։ Այս մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն արժանացել է Quinas de Platina-ին, որը շնորհվել է ֆուտբոլում ակնառու նվաճումների համար։
39-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 216 հանդիպում և դարձել 133 գոլի հեղինակ։