Վիրջիլ վան Դեյկը ծաղրել է Պաու Տորեսին Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում, որտեղ «Լիվերպուլը» հաղթեց «Աստոն Վիլային» 2։0 հաշվով։
85-րդ րոպեին իսպանացին, երբ փորձում էր ետ գրավել գնդակը, բախվեց Ռայան Գրավենբերխին և ընկնելուց առաջ հարվածեց նրա մեջքին։
Ասթոն Վիլլայի պաշտպանը որոշ ժամանակ շարունակել է գալարվել խոտածածկի վրա՝ սեղմելով ծունկը, իսկ հետո դեմքը և ժշկական օգնություն ստանալուց հետո ի վերջո ոտքի կանգնեց:
Երբ մրցավարը դադարեցրեց խաղը, «Լիվերպուլի» ավագը դիմեց Տորեսին՝ ակնարկելով նրա ֆիզիկական ուժը. «Դու 1,93 մետր հասակ ունես, ընկեր»։