Թոմաս Տուխելը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի հետ

Հունվարից Թոմաս Տուխելը կսկսի աշխատել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Ինչպես հայտնում է The Sun-ը, գերմանացի մասնագետը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ ու կիսվել իր մտքերով։

Տուխելը Ռեշֆորդի մեծ երկրպագուն է և ցանկանում է, որ նա լինի թիմում: Գերմանացին կարծում է, որ Եվրո-2024-ում անգլիական թիմի որոշ խնդիրներ կապված էին Մարկուսի բացակայության հետ։

Ընդհանուր առմամբ, Մարկուս Ռեշֆորդը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեշֆորդը վերջին անգամ Անգլիայի կազմում խաղացել է 2024 թվականի մարտին։