Թոմաս Մյուլեր. «Նա պետք է մնա «Բավարիայում»»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ապագայի մասին։

«Միանգամայն պարզ է, որ նա պետք է մնա «Բավարիայում»։ Սա բոլորի հստակ պլանն է, ովքեր աջակցում են «Բավարիային»։ Նա աշխատասեր է, ունի լավ խաղի որակներ ու պայմաններ։ Նա շատ կարևոր է մեր խաղի համար, քանի որ Մուսիալան անում է այն, ինչը թույլ է տալիս մեզ արդյունավետորեն առաջ շարժվել»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում iMiaSanMia-ն։

21-ամյա Մուսիալայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։