Բրազիլացի ֆուտբոլիստը ընտրություն է կատարել «Չելսիի» և «Բավարիայի» միջև

«Բավարիան» անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձում էր ձեռք բերել «Չելսիից» Էստևաո Վիլիանին, սակայն ձախողվեց:

Բրազիլացի վինգերը «Պալմեյրասից» կտեղափոխվի լոնդոնյան ակումբ 2025 թվականի հուլիսին, այդ ժամանակ նա արդեն 18 տարեկան կլինի։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Բավարիան» անցյալ ամառ փորձել է «Չելսիից» խլել Էստևաոյին՝ նախքան Մայքլ Օլիսեինժ հետ պայմանագիր կնքելը:

Մյունխենյան գրանդը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց վճարել Պալմեյրասին Վիլիանի համար ավելի բարձր ֆիքսված գումար, քան «Չելսին», բայց այդ ժամանակ խաղացողն արդեն առաջադեմ բանակցություններ էր վարում լոնդոնցիների հետ և պատրաստվում էր տեղափոխվել Անգլիա:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում 17-ամյա տաղանդը 27 խաղում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստին հաջողվել է երկու անգամ խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում։