«Բարսելոնայի» հարձակվողը կարող է մեկնարկային կազմում չլինել «Ռեալ-Սոսյեդադի» հետ խաղում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ամենայն հավանականությամբ չի լինի թիմի մեկնարկային կազմում Լա Լիգայի 12-րդ տուրի «Ռեալ-Սոսյեդադի» հետ խաղում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգստի իրավունք տալ երիտասարդ աստղին։

Լամին Յամալն այս մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալ-Սոսյեդադ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր, ժամը 00։00-ին։