Ա Սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի «Նապոլիին»։
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Դեռ վաղ է խոսել մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի մասին։ Առջևում շատ խաղեր կան, բայց մենք գիտենք, որ այս հանդիպումը կարևոր է մեզ համար։ Պատրաստվում ենք, փորձում ենք ֆիզիկապես ու հոգեպես վերականգնվել։ Մեզ մոտ լարված շրջան էր։
Մեզ գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ։ Անտոնիո Կոնտեն շատ բան տվեց «Նապոլիին»։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն կողմերը մեր երկրպագուների առաջ»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինտերի» հետ հանդիպումից առաջ «Նապոլին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով «ներաձուրիներին»։ Հանդիպման կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։