Էրիկ տեն Հագի հեռացումից հետո Ռուդ վան Նիստելռոյը նշանակվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ։
Հոլանդացու գլխավորությամբ չորս խաղում թիմը ունեցել է երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի։ Կիրակի օրը «Լեսթերի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Վան Նիստելռոյը մեկնաբանել է իր աշխատանքը:
«Մենք ասացինք՝ եկեք առավելագույնս օգտվենք այս չորս խաղերից։ Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք կատարեցինք։ Դա կարճ, բայց զարմանալի շրջան էր։ Մենք անորոշ վիճակում էինք, բայց փորձեցինք անել մեր գործն ու օգնել ակումբին։ Երկրպագուները աջակցեցին ինձ և թիմին, դա յուրահատուկ պահ էր։
Մենք ավարտեցինք ժամանակաշրջանը լավ արդյունքներով, բայց դա բավարար չէ երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար»,- BBC-ին ասել է վան Նիստելռոյը:
Ռուբեն Ամորիմը երկուշաբթի օրվանից կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը: