«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է EL Nacional-ը, 36-ամյա լեհը առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայից և MLS-ից, ինչը դրդել է «Բարսելոնային» արագացնել նոր կենտրոնական հարձակվող գտնելու իրենց ծրագրերը:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լևանդովսկու գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: