Իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Սամուելե Ռիչին հաջորդ տարի կարող է տեղափոխվել եվրոպական բարձրակարգ ակումբ:
Ա Սերիայում իր վստահ ելույթների շնորհիվ կիսապաշտպանը հրավիրվում է Իտալիայի հավաքական: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Ռիչիի համար պայքարին մասնակցում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և Լոնդոնի «Չելսին»։
Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Սամուելե Ռիչին այս մրցաշրջանում մասնակցել է Տորինոյի 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
23-ամյա ֆուտբոլիստը 6 անգամ խաղացել է Իտալիայի հավաքականի կազմում, այդ թվում՝ չորս հանդիպում Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։