Մադրիդի «Ռեալը» Էդեր Միլիտաոյին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» մեծացրել է իր հետաքրքրությունը «Ալ-Նասրի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի նկատմամբ Էդեր Միլիտաոյի լուրջ վնասվածքից հետո, որի պատճառով նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում կատարելով AS-ին։

Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոները» պնդելու են, որ իսպանացի ֆուտբոլիստը խզի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում Լապորտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։