Անգլիական Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Չելսի» – «Արսենալ» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
60-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելլին:
Տասը րոպե անց «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Նետոն հավասարեցրեց խաղի հաշիվը։
Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 19 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ և չորրորդ տեղերը: