Պեպ Գվարդիոլայի անհավանական ցուցանիշը

Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Բրայթոնին» (1:2):

Պեպ Գվարդիոլայի թիմը արտագնա պարտություն կրեց՝ երկու գնդակ բաց թողնելով 78-րդ և 83-րդ րոպեներին։

«Մանչեսթեր Սիթիի» համար այս պարտությունը չորրորդ անընդմեջն էր բոլոր մրցաշարերում։ Նախկինում ակումբը Չեմպիոնների Լիգայում պարտվել էր «Սպորտինգին» (1:4), Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Բորնմութին» (1:2) և Անգլիայի լիգայի գավաթում «Թոթենհեմին» (1:2):

Opta-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլան իր մարզչական կարիերայում առաջին անգամ չորս հանդիպում անընդմեջ պարտվեց:

Գվարդիոլան 2015 թվականին «Բավարիայի» գլխավորությամբ պարտությունների նույնքան երկար շարք է ունեցել, սակայն հետո հանդիպումներից մեկը պարտվել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 11 մետրանոց հարվածաշարում։

«Մանչեսթեր Սիթիի» հետ նման բան չի պատահել 2006 թվականի օգոստոսից ի վեր, երբ ակումբը գլխավորում էր Ստյուարտ Պիրսը։