«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունից հետո (1:2) հայտնել է, որ ակումբի գերիշխանությունը դեռ ավարտված չէ։
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ վերջին յոթ մրցաշրջանների ընթացքում վեց անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, բացառությամբ միայն 2019/20 մրցաշրջանը, երբ «Լիվերպուլը» նվաճեց տիտղոսը:
«Մարդիկ դա ուզում են, բայց մենք դեռ չենք հանձնվել: Սա նորմալ երևույթ է:
Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթեց Չեմպիոնների Լիգան և Պրեմիեր Լիգան, իսկ հետո Վիրջիլ վան Դեյկը վնասվածք ստացավ և թիմը հայտնվեց Եվրոպա Լիգայում:
Հանդիպումներ պարտվելը նորմալ է: Այս իրավիճակն ինձ համար մարտահրավեր է։ Ես սիրում եմ մարտահրավերներ: Ես ուզում եմ հաջողության հասնել ավելի քան երբևէ։
Երբ վնասվածք ստացած ֆուտբոլիստները ապաքինվեն, վստահ եմ, որ մենք կրկին ավելի լավ մարզավիճակում կլինենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: