«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 11-րդ տուրի խաղում «Բրայթոնից» կրած պարտությունից հետո (1:2) հայտնել է, որ մեկ այլ թիմ արժանի է այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգան նվաճելուն:
«Միգուցե այն բանից հետո, երբ մենք յոթ տարվա ընթացքում վեց անգամ հաղթեցինք Պրեմիեր Լիգան, հիմա մեկ այլ թիմ է արժանի տիտղոսին տիրանալու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ վերջին յոթ մրցաշրջանների ընթացքում վեց անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, բացառությամբ միայն 2019/20 մրցաշրջանը, երբ «Լիվերպուլը» դարձավ չեմպիոն: