Նոնի Մադուեկեն՝ այս մրցաշրջանում իր մարզավիճակի մասին

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Նոնի Մադուեկեն գնահատել է իր ելույթն այս մրցաշրջանում։

22-ամյա եզրային հարձակվողը ներառվում է «կապույտների» մեկնարկային կազմում և այս մրցաշրջանում 12 խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ:

«Առայժմ ամեն ինչ ինձ մոտ լավ է ընթանում, բայց ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ: Ես դեռ շատ բան ունեմ անելու։ Բայց ես գոհ եմ թիմում իմ դիրքից»,- Մադուեկեի խոսքերն է մեջբերում լրագրող Կիրան Գիլը։

Նոյեմբերի 10-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»։ Ներկա պահին Էնցո Մարեսկիի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է՝ անցկացրած տասը հանդիպումներից վաստակած 18 միավորով։