PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Բրայթոնին»

Պրեմիերա Լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ «Մանչեսթեր Սիթին» 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»

Էրլինգ Հոլանդը 23-րդ րոպեն առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն 78-րդ րոպեին Ժոաո Պեդրոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին տանտերերը խփեցին երկրորդ գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Մեթյու Օ’Ռեյլին։

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով մնաց Պրեմիեր Լիգայի 2-րդ տեղում։

«Բրայթոնն» ունի 19 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։