«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում պարտվեց «Բրայթոնին», որը դարձավ «քաղաքայինների» չորրորդ անընդմեջ անհաջող արդյունքը բոլոր մրցաշարերում։
Նախկինում Պեպ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների Լիգայում պարտվել էր պորտուգալական «Սպորտինգին» (1։4), Անգլիայի առաջնությունում՝ «Բորնմութին» (1։2) և Անգլիայի լիգայի գավաթում՝ «Թոթենհեմին» (1:2)։
Ըստ Opta Sports-ի՝ նման բան «Մանչեսթեր Սիթիի» հետ չի եղել 2006 թվականից ի վեր։
«Մանչեսթեր Սիթին» 2024/2025 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 11 խաղից հետո վաստակած 23 միավորով։