Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը աջակցել է իր թիմակից Կիլիան Մբապեին, ով վերջին շրջանում բազմաթիվ քննադատությունների է արժանանում։
«Մբապեին չվստահելու պատճառ չկա։ Համոզված եմ, որ նա մեզ շատ կօգնի ապագայում։ Նա բոլորին ցույց կտա, թե ինչու է համարվում աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերջին շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում բազմիցս լուրեր են հայտնվել, որ թիմակիցները դժգոհ են ֆրանսիացու պաշտպանական գործողություններից:
25-ամյա Մբապպեն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։