Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Օսասունայի» հետ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0) մադրիդյան ակումբի երեք ֆուտբոլիստների վնասվածքների մասին։
«Սարսափելի է տեսնել այս վնասվածքները, հատկապես Միլիտաոյինը: Նա շատ է պայքարել, որ վերադառնա և մեզ հետ լինի այստեղ։ Սիրտս կոտրվում է։ Մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միասին, քան ընտանիքիս հետ:
Մենք մեծ ընտանիք ենք, և երբ դու այդպես վիրավորվում ես, իսկապես դժվար է: Նա կվերադառնա, նա շատ ուժեղ է և հիանալի թիմակից է: Մենք ամեն կերպ կաջակցենք նրան, և նա կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում էր»,- Բելինգհեմի խոսքերը մեջբերում է Marca-ն: