«Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի 1/8 եզրափակչում «Ատլանտայից» կրած պարտության պատճառով։ Թիմի պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է «Ինտեր Մայամիի» կրած պարտությանը։
«Մենք լավ մրցաշրջան ունենք մեր ետևում, բայց մենք ցանկանում էինք ավելի շատ հաղթել: Ես այն մարդը չեմ, ով հիմա ինչ-որ բան փոխելու է։ Բայց այս ձեւաչափն ինձ մի քիչ անարդար է թվում։
Ակնհայտ է, որ այդպես է եղել երկար տարիներ, բայց եթե դա ինձանից կախված լիներ, ես կառաջարկեի, որ մի կոնֆերանսի չեմպիոնը խաղա մյուսի դեմ։ Դա արդարացի կլիներ:
Կրկնում եմ՝ շնորհավորում եմ հակառակորդ թիմին։ Կարծում եմ՝ նրանք շատ լավ խաղացին մեզ հետ, դարպասապահը հիանալի էր»,- ասել է «Ինտեր Մայամիի» պաշտպանը։