Հայտնի է դարձել, որ հաջորդ ամառ Ջոնաթան Տան ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ պաշտպանը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ։
Ակնհայտ է, որ տրանսֆերային շուկայում լուրջ պայքար է սկսվելու ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Ըստ Fichajes-ի՝ Տայի հետ արդեն կապ են հաստատել «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կատալոնացիներն ու մանկունիացիները քննարկել են ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։ Նախկինում մամուլը գրում էր 28-ամյա Տայի նկատմամբ այլ ակումբների, մասնավորապես, «Բավարիայի» հետաքրքրության մասին։
Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ջոնաթան Տային գնահատում են 30 մլն եվրո։