Իվան Յուրիչը հեռացվեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալական «Ռոման» հայտարարել է Իվան Յուրիչին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

Ակումբը շնորհակալություն է հայտնել 49-ամյա խորվաթին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան ապագայում։ Իվան Յուրիչն աշխատել է «Ռոմայում» երկու ամսից էլ քիչ ժամանակ։

Նա նշանակվել է սեպտեմբերի կեսերին: Այս ընթացքում թիմն անցկացրել է 12 հանդիպում, որոնցում տարել է չորս հաղթանակ, երեք ոչ-ոքի և հինգ պարտություն։ Յուրիչի հեռացումը տեղի է ունեցել «Ռոմայի»՝ «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո: Հռոմեացիներն այժմ զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի տասներկուերորդ տեղը: