Իբրահիմա Կոնատեն անդրադարձել է Արնե Սլոտի հետ գրանցած արդյունքներին

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատասխանել է այն հարցին, թե ինչ փոփոխություններ է կատարել գլխավոր մարզիչ Արնե Սլոտը թիմի խաղի մեջ։

«Ուղղակի նայեք մեր արդյունքներին, մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը, բայց ես չեմ ցանկանում շատ ճնշում գործադրել նրա վրա:

Պարզապես մրցաշրջանի սկիզբն է, պետք է աշխատել և օրեցօր ավելի լավանալ: Մրցաշրջանի վերջում մենք կկարողանանք գնահատել, թե ինչպես է Սլոտը ազդել մեզ վրա»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

11 տուրից հետո Սլոտի թիմը Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ հինգ միավորով առաջ անցնելով հաջորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»: