Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է իր թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Bild-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել է բոլոր ջանքերը գործադրել կանադացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար, ով դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։

Այս մրցաշրջանում 24-ամյա Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։

Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: