Fastex Պրեմիեր Լիգայի 16–րդ տուրում «Նոան» ջախջախեց «Ալաշկերտին» 4:0 հաշվով։
40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը, իսկ առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Ուլադ Օմարը կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։
Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը երրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը։
Մաթեուս Այասը 10 րոպե անց խաղի հաշիվը դարձրեց 4:0։
Այս հաղթանակից հետո «Նոան» 25 միավորով 4-րդ տեղում է, իսկ պարտություն կրած «Ալաշկերտը» 12 միավորով` 10
-րդը։