Էրլինգ Հոլանդը հերթական ռեկորդն է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական ռեկորդն է սահմանել։ Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում 75 գոլ խփած ամենաարագ ֆուտբոլիստն է:

Նորվեգացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է 1:2 հաշվով:

Էրլինգ Հոլանդը այս ցուցանիշին հասել է լեգենդար Ալան Շիրերից 16 հանդիպում ավելի շուտ: Ալան Շիրերը 93 խաղում խփել է 75 գոլ, իսկ Հոլանդը մասնակցել է 77 հանդիպման։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Հոլանդը Պրեմիեր Լիգայի 11 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։