Էրլինգ Հոլանդը առաջին անգամ պարտվեց Պրեմիեր Լիգայի խաղում, որում նա գոլ խփեց

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում։

Չնայած նորվեգացու խփած գոլին, «Մանչեսթեր Սիթին» պարտվեց 1:2 հաշվով:

Ինչպես հայտնում է Opta-ն, Հոլանդն իր կարիերայում առաջին անգամ պարտվել է Պրեմիեր Լիգայի խաղում, որում դարձել է գոլի հեղինակ։

Մինչ օրս Հոլանդը գրանցել է 40 հաղթանակ և 6 ոչ-ոքի հանդիպումներում, որոնցում դարձել է առնվազն մեկ գոլի հեղինակ։