Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է իր վնասվածքի մասին։
«Շնորհակալություն բոլորին ուղերձների, աջակցության և մտահոգության համար։ Սա պարզապես հաղթանակի հերթական պայքարն է, և ես արդեն ծանոթ եմ այս ճանապարհին։ Հանձնվելը իմ պատմության մաս չէ»,- սոցցանցերում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ պաշտպանի մոտ ախտորոշվել է ծնկի առաջնային խաչաձև կապանի ամբողջական պատռվածք՝ աջ ոտքի մենիսկի վնասվածքով։ Միլիտաոն կարող է բաց թողնել մոտ մեկ տարի։