Կառլո Անչելոտտի. «Օրացույցի պահանջները ֆուտբոլիստներին թույլ չեն տալիս հանգստանալ և թարմ լինել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0):

«Առաջին խաղակեսում երեք վնասվածքը բավականին տարօրինակ բան է: Օրացույցի պահանջները ֆուտբոլիստներին թույլ չեն տալիս հանգստանալ և թարմ լինել։

Հանդիպումը լավ ստացվեց: Մենք առանց շտապելու վերահսկում էինք խաղը։ Խնդիրը երեք վնասվածքն է: Ողջ հանդիպման ընթացքում մենք խաղում էինք զգույշ, առանց ռիսկի դիմելու և մեծ նվիրվածությամբ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը: