Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատմել է իր կարիերայի վատագույն սխալի մասին:
«30 տարի հնարավոր չէ միայն լավ որոշումներ կայացնել։
Օրինակ՝ «Ռեալում» իմ առաջին տարուց հետո մի վատ բան կար: Ես շատ մոտ էի պայմանագիրս երկարաձգելուն, ակումբը ցանկանում էր ինձ պահել, բայց ես չափից դուրս նախանձախնդիր էի պնդել որոշակի աշխատավարձ, և բանակցությունները դադարեցին։
Սա իմ երբևէ թույլ տված ամենավատ սխալն էր: Բայց դա ինձ թույլ տվեց դաս քաղել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։