Այսօր՝ Նոյեմբերի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրեց Պրեմիեր Լիգայի «Լեսթերի» դեմ տնային հանդիպումը։
Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ֆուտբոլի խաղադաշտ մտավ առաջին րոպեներից, ինչը նշանակում է, որ սա Պորտուգալացու համար «կարմիր սատանաների» կազմում հոբելյանական՝ 250-րդ հանդիպումն է։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նախորդ 249 խաղերում Բրունո Ֆերնանդեշը խփել էր 82 գոլ և կատարել 72 գոլային փոխանցում։
«Լեսթերի» դեմ հանդիպմանը Բրունոն ավելացրեց խփած գոլերը ևս երկուսով։