Արնե Սլոտը կրկնեց Կառլո Անչելոտտիի ցուցանիշը ԱՊԼ-ում

Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» մրցեց «Ասթոն Վիլայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով։

«Լիվերպուլը» Արնե Սլոտի գլխավորությամբ 9 հաղթանակ է տարել առաջնության առաջին 11 հանդիպումներում։

Սա ԱՊԼ-ի լավագույն մեկնարկն է 2009 թվականից Կառլո Անչելոտտիից հետո։ Իտալացի մասնագետի «Չելսին» նույնպես 9 հաղթանակ էր տարել։

Նշենք, որ «Լիվերպուլը» 28 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։