Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լա Լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղի 61-րդ րոպեին։ Լունինի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը։
Ըստ Opta-ի, Լունինը դարձել է Մադրիդի «Ռեալի» առաջին դարպասապահը 21-րդ դարում, ով Լա Լիգայի խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» տանը ջախջախեց «Օսասունային» 4:0 հաշվով: