«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը աշխատանքի կանցնի երկուշաբթի։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Manchester Evening News-ին, Ամորիմի նշանակման մասին լուրերից հետո «կարմիր սատանաների» հանդերձարանում տրամադրությունը փոխվել է լավատեսականի։
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին դուր է գալիս, թե ինչպես է Լիսաբոնի «Սպորտինգը» հանդես գալիս Ամորիմի գլխավորությամբ: Մանկունիացիները կարծում են, որ պորտուգալացիների հետ կարող են հաջող մրցաշրջան անցկացնել։ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։