Համացանցում հայտնվել են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։
Այս տարվա մրցանակը ստացել է Իսպանիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը (1170 միավոր): Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ 1129 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով հավաքել է 917 միավոր։
Լավագույն հնգյակում են հայտնվել նաև պաշտպան Դանի Կարվախալը (550) և հարձակվող Էրլինգ Հալանդը (432): Վեցերորդը հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 420 միավորով։ Ռոդրին իր կարիերայում առաջին անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն և Եվրո 2024-ի հաղթող։