«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում լեգենդար բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի կարծիքով։
Աշխարհի կրկնակի չեմպիոնը Kopa Trophy-ի քվեարկության ժամանակ առաջինն է համարել Մանչեսթեր Սիթիի իր հայրենակից Սավիոյին։ Ռոնալդոյի ցուցակում երկրորդը Լամին Յամալն էր, ով ի վերջո արժանացավ մրցանակին:
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը երրորդ տեղի համար նշել է «Լոս Բլանկոսների» և Թուրքիայի հավաքականի ներկայիս կիսապաշտպան Արդու Գյուլերի անունը։
Հենց Գյուլերը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակած միավորներով զգալիորեն զիջելով Յամալին: Երրորդ տեղը զբաղեցրել է Կոբի Մայնուն:
Kopa Trophy-ը ամեն տարի շնորհվում է աշխարհի մինչև 20 տարեկան լավագույն խաղացողին։