«Ոսկե գնդակի» այս տարվա դափնեկիր Ռոդրին ցանկանում էր, որ «Ռեալի» պատվիրակությունը ներկա գտնվի «Ոսկե գնդակի» արարողությանը։
«Ի՞նչ եք ուզում լսել ինձանից։ Որ ես կնախընտրեի նրանց բոլորին այնտեղ տեսնե՞լ: Իհարկե կնախընտրեի։ Նրանց պակասում էր երկրորդ, երրորդ, չորրորդ լավագույն խաղացողը և այլն։ Ցանկանում ենք, որ նման երեկոյին ներկա լինեն մոլորակի բոլոր լավագույն ֆուտբոլիստները։
Տարվա լավագույն թիմը չի ներկայացել արարողությանը, թեև այդ թիմից են ճանաչվել լավագույն մարզիչն ու լավագույն ռմբարկուն: Ես պետք է հարգեմ բոլորի որոշումը։ Չնայած ես նույնը չէի անի։ Բայց նրանք անում են այն, ինչ ցանկանում են»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը: