Մի քանի երկրի ներկայացուցիչներ Ռոդրիին չեն ընդգրկել լավագույն ֆուտբոլիստների տասնյակում

Հինգ երկրների ներկայացուցիչները «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ նույնիսկ լավագույն տասնյակում չեն ընդգրկել։

Իսպանացին քվեարկությամբ առաջ է անցել բրազիլացի Վինիսիուս Ժունիորից, ով սկզբում համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Ինչպես նշում է City Xtra-ն, Բոլիվիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Կոլումբիայի և Պանամայի լրագրողները համարել են, որ Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում չէ։

Վինիսիուսի դեպքում, հիշեցնենք, որ այդպիսի լրագրողները երեքն են եղել։ «Սիթիի» կիսապաշտպանը վերջնական հաշվարկում հավաքել է 1170 միավոր, իսկ նրա բրազիլացի մրցակիցը Մադրիդի «Ռեալից»՝ 1129։ Երրորդ տեղում է Ջուդ Բելինգհեմը՝ 917։