Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի տնային հանդիպում է անցկացնում «Օսասունայի» հետ և փորձում է վերականգնվել երկրպագուների աչքի առաջ «Բարսելոնայից» (0:4) և «Միլանից» (1:3) կրած վերջին պարտություններից։
Կադրային խնդիրները, սակայն, հանգիստ չեն թողնում «Ռեալ Մադրիդին»։ Առաջին խաղակեսում թիմը կորցրեց երկու կարևոր խաղացողների:
Փոխարինման կարիք ունեցավ հարձակվող Ռոդրիգոն, իսկ քիչ անց՝ պաշտպան Էդեր Միլիտաոն։ Արժե ասել, որ Ռոդրիգոն վերջերս է ապաքինվել վնասվածքից։
Բրազիլացին հավանաբար ծանրաբեռնվածություն ունի։ Իսկ Միլիտաոյի վնասվածքը կարող է շատ լուրջ լինել։