Վերջերս մամուլը գրվում էր, որ Պեպ Գվարդիոլան կարող է դառնալ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Նախօրեին հաղորդվում էր, որ Գվարդիոլան արդեն մի քանի զանգ է ստացել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից։
Կազմակերպության ղեկավար Էդնալդո Ռոդրիգեսը մեկնաբանել է այս հարցը։
«Ես հասկանում եմ, որ Գվարդիոլան աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն է։ Բայց մենք չաշխատեցինք նրան հրավիրելու ուղղությամբ։ Այժմ մարզիչը Դորիվալ Ջունիորն է»,-
Էդնալդոյի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։