Միայն երկու թիմերի է հաջողվել այս մրցաշրջանում միջինը մեկ խաղում խփել երեք և ավելի գոլ

Եվրոպայի լավագույն հինգ առաջնություններից միայն երկու թիմերի է հաջողվել այս մրցաշրջանում միջինը մեկ խաղում խփել երեք և ավելի գոլ։

Արդյունավետության վարկանիշով առաջատարը մնում է «Բարսելոնան»՝ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփած 3,4 գոլով։ «Բավարիան» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 3,3, նշում է WhoScored-ը։

Մնացած բոլոր թիմերը չեն կարողացել հաղթահարել յուրաքանչյուր խաղում երեք գոլի սահմանագիծը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Չելսին» (2,8), որը Կոնֆերենց լիգայում խփեց իր գոլերի զգալի մասը:

«Բարսելոնան» և «Բավարիան» գլխավորում են Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» Անգլիայի առաջնությունում չորրորդն է: