«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի մարզավիճակի մասին, ով բաց էր թողել «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումը:
«Դեկլան Ռայսը դեռ չի մարզվել, և մենք դեռ չգիտենք, արդյոք նա կկարողանա խաղալ «Չելսիի» դեմ»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։
Չեմպիոնների լիգայի խաղից առաջ հաղորդվում էր, որ բժիշկները որոշել են խնայել Ռայսին լոնդոնյան դերբիից առաջ։
«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին։