Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն լավ հարաբերությունների մեջ չէ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։ Մբապպեն բաց է թողնում «եռագույնների» անընդմեջ երկրորդ հավաքը։
Ենթադրվում է, որ հարձակվողը չի հրավիրվի հավաքական, քանի որ Դեշամը նրան հնարավորություն է տալիս կենտրոնանալ «Ռեալին» հարմարվելու վրա իր դեբյուտային մրցաշրջանում՝ Մադրիդ տեղափոխվելուց հետո:
Միաժամանակ, ըստ լրագրող Ռոմեն Մոլինայի, Մբապպեն պարզապես չի ցանկանում խաղալ Ֆրանսիայի հավաքականում, քանի դեռ Դեշամն է թիմի ղեկին։
Աղբյուրը պնդում է, որ խաղացողը շատ լարված հարաբերություններ ունի Դեշամի հետ։