Մատեո Կովաչիչը՝ խաղադաշտում Ռոդրիին փոխարինելու մասին

«Մանչեսթեր Սիթիում» Ռոդրիին փոխարինելու խնդիրը դրված է  կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ուսերին։

Իսպանացի կիսապաշտպանը, ով վերջերս արժանացել էր «Ոսկե գնդակին», վնասվածք էր ստացել սեպտեմբերին կայացած «Արսենալի» դեմ խաղում։ Խաղացողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով:

«Ռոդրիին փոխարինելը հսկայական խնդիր է, դա շատ դժվար է։ Բայց ես ուրախ եմ դիմակայել նման ճնշմանը և կարևոր դեր խաղալ թիմում»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

Շաբաթ օրը «քաղաքայինները» Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում կխաղան «Բրայթոնի» հետ։