«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է եռապատկվել

Օրերս Եվրոպա լիգայի չորրորդ տուրի խաղում փայլեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն։ 22-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց ՊԱՕԿ-ին։

«Կարմիր սատանաները» ներկայումս աշխատում են Դիալոյի հետ պայմանագրի երկարաձգման վրա, քանի որ ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է The Sun-ը, մանկունիանցիները ցանկանում են պայմանագիր կնքել։ Դիալոյի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է եռապատկվել՝ շաբաթական 29.000 ֆունտից հասնելով 90.000 ֆունտի:

Նշենք, որ Ամադ Դիալոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատալանտայից» 2021 թվականի սկզբին։